Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում աջակցել ՈՒկրաինայի քաղաքացիներին

«Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում աջակցել ՈՒկրաինայի քաղաքացիներին
02.12.2013 | 16:24

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտում է վերջին օրերին ՈՒկրաինայում տեղի ունեցող դեպքերը: «Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՈՒկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:
«Ազատ դեմոկր ատներ» կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել ՈՒկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:
Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու համար պայքարող ՈՒկրաինայի քաղաքացիներին»,- նշված է հայտարարության տեքստում:

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ